Ինչպես է Քոչարյանը դայվինգով զբաղվում Միջերկրական ծովում (լուսանկրներ)
2rd.am կայքը զբաղվում է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի մասին տեղեկությունների տրամադրմամբ, պատմում նրա նախասիրությունների և անցած ուղու մասին։ Հետաքրքիր է բաժինը, որտեղ պատմվում է Քոչարյանի նախասիրությունների մասնին․
Ինչ գիտենք մենք երկրորդ նախագահի նախասիրությունների, այսինքն հոբիների մասին:
Սկզբում բասկետբոլն էր: Ասում են, որ նա իսկապես լավ էր խաղում: Նրա բնավորությունը քիչ թե շատ իմացողները հասկանում են, որ անշուշտ, չի սիրում պարտվել:
Հետո ձիասպորտ, որսորդություն, դահուկային արագավազք, ջրային սպորտաձևեր:
Կարճ ասած, իր նախասիրություններով Ռոբերտ Քոչարյանը սպարտացի է` առողջ հոգի առողջ մարմնում: Դնել իր առջև բարդագույն խնդիր ու հաղթահարել: Այսպիսին է նա թե իր մարզական նախասիրությունների հարցում և թե ղեկավարի տեսակով:
Հանարահայտ է, որ երկրորդ նախագահը սիրում է նաև բարձրորակ ջազ երաժշտություն լսել: Սակայն սա Ռոբերտ Քոչարյանի հոբիների ամբողջ շրջանակը չէ: Թե ինչ գրքեր է նա սիրում կարդալ, արվեստի որ բնագավառներն ու ճյուղերն է գերադասում, մեր հանրությանը մինչ օրս այնքան էլ հասու չի եղել:
Մեր տրամադրության տակ հայտնվել են լուսանկարներ, որոնցում երկրորդ նախագահը դայվինգով է զբաղվում Միջերկրականի ջրերում: