Ինչպես է տղամարդը պատրաստվել Արամուսում 4 քաղաքացու uպանությանը. Բացառիկ տեսանյութ
Armlur.am-ի ձեռքում է հայտնվել տեսանյութ, թե ինչպես է Արամուսում 4 ժամվա մեջ 4 քաղաքացիների սպանություն կատարող Թադևոս Հովակիմյանը պատրաստվել սպանել Արմենուհի եւ Գեւորգ Ղազարյաններին։
Հոկտեմբերի 13-ին Աբովյան համայնքի Արամուս բնակավայրում գտնվող հողամասում հայտնաբերվել էին սպանված Արմենուհի եւ Գեւորգ Ղազարյանների մարմինները:
Ու մինչ իրավապահները դեպքի վայրում գործողությոսւններն էին իրականացնում, Զովաշեն գյուղում եւս 2 անձանց սպանված գտան, որոնցից մեկը Աբովյանի բնակիչ Վահե Մարտիրոսյանն էր, մյուսը՝ Մարինա Մուշեղովնան:
Ամուսինները Հայաստան էին եկել Ռուսաստանից ՝ իրենց մտերիմների հարսանիքին։ Ամուսինները կանգ են առել Կոտայքի մարզի Զովաշեն գյուղում՝ տաղավարում հանգստանալու համար։ Այնտեղ նրանց մոտեցել է անծանոթ տղամարդ՝ հրացանով։
Տղամարդը պահանջել է մեքենայի բանալիները, սակայն Մարինայի ամուսինը դիմադրել է նրան։
Արդյունքում անծանոթը սառնասրտորեն գնդակահարել է զույգին և հեռացել առևանգված մեքենայով։ Նրանց մարմինները հայտնաբերվել են ավելի ուշ․ նրանք պառկած էին նույն տաղավարում:
4 ժամվա մեջ 4 անձի սպանության գործով կալնավորվեց Արամուսի բնակիչ Թադևոս Հովակիմյանը: Վերջինս իրավաահներին հայտնել էր, որ 20 տարի առաջ իրեն Արամուսում ծեծել էին ու ինքը վրեժը լուծել էր Արմենուհի եւ Գեւորգ Ղազարյաններից։
ArmLur.am-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է սպանության գործով կալանավորված Թադեւոս Հովակիմյանը պատրաստվում:
Սպանության օրը մաքրում է մեքենան, իր տան բակում գտնվող անսարք վիճակում գտնվող մեքենայի մեջ պահում պարկը, որի մեջ, ըստ լուրերի, եղել է զենք եւ փամփուշտ, որից հետո պարկի մեջ դրված զենքն ու փափուշտները տեղադրում է իր մեքենայի բեռնախցիկում:



