Օգտակար

Ինչպես է ճիշտ լվանալ երեխայի հագուստը. ձեռքով, թե՞ լվացքի մեքենայով

Ինչպես է ճիշտ լվանալ երեխայի հագուստը. ձեռքով, թե՞ լվացքի մեքենայով։ Այս թեմայի շուրջ, մայրիկները երկու խմբի են բաժանվում։

Մի մասը կարծում է, որ երեխայի հագուստը մանավանդ նորածնային շրջանում անհրաժեշտ է լվանալ ձեռքով, իսկ մյուս մասը պնդում է, որ մեքենայից լավ ձեռքով հաստատ չես կարողանա լվանալ։

Մեքենայով լվանալիս անհրաժեշտ է հաճախակի մաքրել և ախտահանել այն, հակառակ դեպքում այն դառնում է միկրոբների և սնկերի առաջացման նպաստավոր վայր։

Հենց այդ միկրոբների հետևանքով հաճախ երեխաների մոտ կարող են առաջանալ ալերգիաներ, մաշկի քոր, չորություն և այլ հիվանդություններ։

Ահա հագուստը լվանալու կարևոր կանոնները․

Ժամանակ առ ժամանակ մեքենան ախտահանել որևէ եղանակով (օրինակ` լիմոնի կիսլատայով, սոդայով, քացախով)։

Հաճախակի հանել և լվանալ հեղուկի տարրան և մանժետը (ռեզինը)։

Երեխայի հագուստը լվանալուց առաջ բարձր ջերմաստիճանով ռեժիմ միացնել։

Կիսվել