Ինչպես է Հայաստանը պայքարում գործազրկության դեմ
armeniasputnik.am-ը գրում է, որ Հայաստանում գործազուրկների թիվը նվազում է, որովհետև աշխատանք չունեցող քաղաքացիներն աշխատանք փնտրելու փոխարեն նախընտրում են արտագաղթել։
Հայաստանի գործազուրկների մեջ գերակշռողը կանայք են։ Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ 2018թ.-ի հունվարի 1-ի դրությամբ գործազուրկ կանայք կազմում են գործազուրկների ընդհանուր թվի 66.7%-ը կամ 46 800 մարդ։
Կանանց գործազրկության ցուցանիշով Հայաստանը հետխորհրդային տարածքում ամենաբարձրն է: Այդ մասին ասված է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) զեկույցում:
Ըստ զեկույցի, 2018-ին Հայաստանում 25 տարեկանից բարձր կանանց շրջանում գործազրկությունը կազմում է 17,3%, ինչը նախկին ԽՍՀՄ երկրներում ամենավատ ցուցանիշն է: