Շոու-բիզնես

Ինչպես է Կարեն Ասլանյանը կազմակերպել կնոջ ու նորածին դստեր դուրսգրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դերասան Կարեն Ասլանյանն իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ցույց է տալիս, թե ինչպես է կնոջն ու նորածին դստերը դուրս գրում ծննդատնից։

Հայտնել էինք, որ ծնվել է դերասան, երգիչ Կարեն Ասլանյանի առաջնեկը։

Դերասանն իր ընկերների հետ միասին նշել էլ աղջկա լույս աշխարհ գալը։

Ուրախությանը ներկա են եղել երգիչ Սարգիս Եղիազարյանը, Սուրեն Փահլեվանյանը, Մաշ Իսրայելյանի ամուսինը՝ Գարիկ Սաֆարյանը, Գևորգ Մկրտչյանը և այլոք։

Հյուրերի ցանկում է եղել նաև Աժ ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը Կարեն Ասլանյանի հարսանիքի քավորն է։