Մամուլ

Ինչպե՞ս է երեկ մաhացած կնnջ նnրածին երեխայի վիճակը

Ինչպես հայտնել էինք երեկ «Արմենիա» բժշկական կենտրոնում ողբերգական դեպք է գրանցվել․ 40-ամյա ծննդկան է մահացել։

Ծննդաբերության ընթացքում կնոջ վիճակը կտրուկ վատացել է, նա կորցրել է գիտակցությունը, և բժիշկներին, ցավոք, չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Դեպքի պատճառների վերաբերյալ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը MediaHub-ին հայտնել է, որ այս պահին հստակ եզրակացություն չկա։ Նրա խոսքով՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, և ընթանում է նախաքննական գործընթաց։

«Պատճառը դեռ չենք կարող ասել․ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, ընթանում է նախաքննական գործընթաց։ Այս պահին փոքրիկի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր»,- նշեց  Ծատրյանը։

Կիսվեք ձեր էջում