Ինչպես է երգիչ Մհերը օդանավում հանգստացրել 30 րոպե անընդմեջ լացող երեխային․ ֆոտո
Ինչպես է երգիչ Մհերը օդանավում հանգստացրել 30 րոպե անընդմեջ լացող երեխային
Հայ բլոգեր Կամո Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում պատմել է, թե ինչպես է երգիչ Մհերը օդանավում հանգստացրել 30 րոպե անընդմեջ լացող երեխային.
«Մոսկվա-Երևան գիշերվա չվերթ, երեխան մոտ 30 րոպե բարձր ձայնով լացում է, սենց գրեմ, որ հանկարծ էլի մայրիկները չնեղանան-փոքրիկ անուշիկ երեխան մոտ կես ժամ շատ բարձր ու ականջները հաճելիորեն սղոցող ձայնով լացում է, դե հիմա երեխայա, երեխաների լացը նույնիսկ գիշերվա 3-ին: … մի խոսքով քնել չի լինում, ֆիլմ դիտել չի լինում, ականջները փակել չի լինում:
Եվ ահա առաջին շարքերից հայտնվում է Մհեր Արմենիան, խնդրում է երեխային փոխանցել իրեն, սկսում է քայլել նրա հետ ինքնաթիռում ու երգում է փոքրիկի համար:
Փոքրիկը հանգտանում է ու նույնիսկ քնում, ողջ ինքնաթիռը ծափահարում է Մհեր Արմենիային: Երևումա որ Մհերը հայրիկա ու գիտի ոնց նման դեպքերում վարվել: Էպիլոգ-մի բուռ ազգ ենք, ով ոնց կարողանումա պիտի օգնի հարևանին»: