Աշխարհ

Ինչպես են պաշտպանում Ռամզան Քադիրովին կորոնավիրուսից

Ինչպես են պաշտպանում Ռամզան Քադիրովին կորոնավիրուսից

Այս մասին հայտնում է «РИА Новости»-ը։ Չեչնիայի Առողջապահության նախարար Էլխան Սուլեյմանովը հայտնել է, թե ինչպես են պաշտպանելու Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովին կորոնավիրուսից։

Ներկա պահին Քադիրովի շփման շրջանակը սահմանափակված է, բժիշկները ստուգում են բոլոր նրանց առողջական վիճակը, ովքեր գալիս են Քադիրովին այցի։

«Ուժեղացված է նրա նստավայրի բուժհսկողությունը, որտեղ այցելուներին հատուկ բուժ․ ստուգում կատարելուց հետո նոր թողնում են մուտք գործել Քադիրովի նստավայր»,- ասել է Սուլեյմանովը։

Կիսվել