ԱշխարհՏեսանյութ

Ինչպես են Գազայից հրթիռակոծում Երուսաղեմը (Տեսանյութ)

Ինչպես են Գազայից հրթիռակոծում Երուսաղեմը (Տեսանյութ)

Իսրայելի ու Գազայի միջև վերսկսվել են հրթիռակոծությունները: Գազայի հատվածում գործող ՀԱՄԱՍ-ի ուժերը մի քանի անգամ արդեն հրթիռակոծել են Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմը:

Հրթիռներ են արձակվել նաև Իսրայելական բանակի՝ ՑԱԽԱԼ-ի կողմից դեպի Գազայի հատված: Երկու կողմերում բացվել են ապաստարանները, խոշոր բնակավայրերում պարբերաբար գործում են տագնապ ազդարարող շչակները:

Գազան հաղորդել է, որ իսրայելական հրթիռից 3 պաղեստինցի երեխա է զոհվել Գազայում: Իսրայելական կողմը հերքել է լուրը՝ ասելով, թե երեխաներն իսկապես զոհվել են, սակայն նրանց մահվան պատճառը եղել է ոչ թե իսրայելական ռումբը, այլ՝ պաղեստինյան ռումբի անհաջող արձակումը: Գազայում, ընդհանուր առմամբ, զոհվել է 9 մարդ: Զոհվել է նաև ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի բարձրաստիճան հրամանատար Մուհամեդ Աբդալլա Ֆաիդը:

Ի պատասխան Իսրայելը ևս հրթիռներ է արձակել պաղեստինյան ուժերի ուղղությամբ, ինչի հետևանքով Գազայում կա 9 զոհ:

ՑԱԽԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիդաի Զիլբերմանը հայտարարել է, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում ՀԱՄԱՍ-ն իր մաշկի վրա կզգա իսրայելական բանակի հզորությունը:

«Պատասխանը կինի շատ կոշտ: Դա կտևի ոչ թե մի քանի րոպե, այլ մի քանի օր: Զինվորականները պատրաստում են սցենարների լայն շրջանակ՝ ներառյալ առավել լայնածավալ բախում՝ ցամաքային օպերացիայի իրագործմամբ, ահաբեկչական կազմակերպության առաջնորդների ոչնչացմամբ»,- ասել է նա:

Տեսանյութը ստորև

Կիսվել