Ինչպես են բժիշկները փրկում 1 շաբաթական նորածնի կյանքը
Ինչպես են բժիշկները փրկում 1 շաբաթական նորածնի կյանքը
Օրեր առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի Emergency թիմը շտապօգնության ընդունարանում փրկեց մեկ շաբաթական նորածնի կյանքը։
Շտապօգնության բժիշկները փոքրիկին շտապ կարգով տեղափոխեցին ընդունարան՝ կերակուրից խեղդվելու հետևանքով։ Մայրիկը, լինելով անփորձ և առաջին անգամ մայրացած, չէր իրականացրել անհրաժեշտ քայլերը կերակրումից հետո, ինչի հետևանքով նորածինը շնչահեղձ էր եղել։
Երբ երեխային հասցրին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ շտապօգնության ընդունարան, նա արդեն կապտած և գրեթե անշնչացած վիճակում էր։
Մեր թիմի արագ և ճիշտ միջամտության շնորհիվ հաջողվեց փրկել փոքրիկի կյանքը։
Շնորհակալություն մեր թիմին՝ իրական հերոսներին, ովքեր ամեն օր կանգնած են կյանքի ու մահվան սահմանագծին։
Տեսանյութը ստորև