ՄամուլՏեսանյութ

Ինչպես են ապահովում Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը ԵՊՀ-ի ամեն հարկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Oragir.News-ը գրում է․ «Այսօր Նիկոլ Փաշինյանը ժամը 15:00 պետք է ժամաներ Երևանի պետական համալսարան:

Նկարներում ու տեսանյութերում պարզ երևում է, թե ինչպես է համալսարանը ամբողջապես ապահովել Փաշինյանի անվտանգությունը:

Ըստ Oragir.News-ի տեղեկությունների Փաշինյանի այցի նպատակը գրադարանի բացում անելն էր, սակայն չնայած, որ Փաշինյանը պետք է այցելեր միայն գրադարանի առաջին հարկ, գրադարանի ամեն հարկում կանգնած էին անվտանգության աշխատակիցները:

Նշենք նաև, որ ուսանողները պատմում են, որ երկար ժամանակ կանգնած են եղել դրսում՝ չկարողանալով պատվիրել տաքսի, քանի որ այդտեղ կայանելն արգելված է եղել»: