Ինչպես արագ նորացնել սևացած կաթսաները, որպեսզի դրանք փայլեն
Ինչպես արագ նորացնել սևացած կաթսաները, որպեսզի դրանք փայլեն
Ներկայացնում ենք մեթոդներ, որոնք չժանգոտվող պողպատե կաթսաները մաքրելու համար պահանջում են նվազագույն ջանք և փող, բայց հրաշալի արդյունք են տալիս:
Կրային նստվածք
Անհրաժեշտ կլինի՝
1 ճ/գ սոդա
1 ճ/գ ատամի մածուկ
1 ճ/գ 9%-անոց քացախ
Ինչ անել՝
Մածուկը հաստ շերտով քսեք: Կաթիլ-կաթիլ քացախ ավելացրեք: Խառնուրդն անմիջապես տարածեք մակերևույթին, 5 րոպե անց լվացեք:
Կրային նստվածք և բծեր
Անհրաժեշտ կլինի՝
1 թ/գ բուսական յուղ
1 ճ/գ 9%-անոց քացախ
Ինչ անել՝
Սպունգի վրա յուղ լցրեք, սրբեք չժանգոտվող պողպատե իրը: Հետո մաքուր սպունգը թրջեք քացախի մեջ ու ևս մեկ անգամ սրբեք:
Թույլ այրվածք
Անհրաժեշտ կլինի՝
Ատամի մածուկ
Ինչ անել՝
Միջոցը հաստ շերտով լցրեք ամանի վրա: Թողեք՝ 1-2 րոպե չորանա: Ատամի մածուկը լվացեք սառը ջրով, չժանգոտվող պողպատե իրը լավ չորացրեք սրբիչով:
Ուժեղ այրվածք
Անհրաժեշտ կլինի՝
Մեկ սրվակ գրասենյակային սոսինձ
Կես տուփ կրածնավորված սոդա
1 ճ/գ մաքրող միջոց (փոշի)
Ինչ անել՝
Սոսինձը, սոդան և մաքրող միջոցը լցրեք դույլի մեջ: Դրեք նաև հին կեղտոտ սպասքը: Վրան ջուր լցրեք այնքան, որ իրը 2-3 սմ-ով ծածկվի ջրով: Այն եռացրեք մեկ ժամ կամ ավել: Հետո զգուշությամբ հանեք և լվացեք սովորական ձևով:
Ուշադրություն․ մինչ ջուրը եռա, միացրեք օդամաքրիչը և բացեք պատուհանը: Պետք չէ տաքացուցիչի մոտ կանգնել: