Մամուլ

Ինչպե՞ս կարող եմ ես հայտարարել, թե մինչև հիմա մեր զոհերը անիմաստ են եղել․ Աննա Հակոբյանը պարզաբանում է

Ինչպե՞ս կարող եմ ես հայտարարել, թե մինչև հիմա մեր զոհերը անիմաստ են եղել․ Աննա Հակոբյանը պարզաբանում է

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ համացացնում քննարկվող իր հարցազրույցին։

«Սիրելիներ, ինձ փոխանցեցին, որ Հայաստանում որոշ շրջանակներ կոնտեքստից կտրած են ներկայացնում «Ամերիկայի ձայն»-ին իմ հարցազրույցից մեկ հատված և ինձ վերագրում միտք, թե պատերազմում մեր զոհերը անիմաստ են եղել:

Նույն հարցազրույցում և հայկական մյուս լրատվամիջոցներին և ամերիկյան երկու հեռուստաընկերություններին տված հարցազրույցերում ես մի քանի անգամ ասել եմ, որ «Կանայք հանուն խաղաղության» արշավի կոչն է պահպանել խաղաղությունը և խնայել երիտասարդ զինվորների կյանքերը:

Բայց ես նաև ասել եմ, որ եթե պատերազմ սկսվի, ոչ միայն Արցախի ՊԲ-ում ծառայող իմ որդին կլինի մարտական գործողությունների առաջնագծում, այլև ինքս եմ պատրաստ զենք վերցնել և պաշտպանել հայրենիքը:

Իսկ դա նշանակում է, պատրաստ լինել նաև ԶՈՀՎԵԼ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ: Ուրեմն ինչպե՞ս կարող եմ ես հայտարարել, թե մինչև հիմա մեր զոհերը անիմաստ են եղել:

Միացյալ Նահանգներ իմ այցը անցնում է աննախադեպ օրակարգով, ընդունելությամբ և արդյունքներով, և ես կանխատեսում եմ, որ այս այցի վրա «սև հետքեր» կպցնելու փորձեր դեռ շատ կլինեն: Բայց ուզում եմ հավատալ, որ հայկական լրատվամիջոցները, որոնք ԱՄՆ-ում թղթակիցներ ունեն փոխանցում են այն մթնոլորտը, որով ուղեկցվում է այցը»:

Սիրելիներ, ինձ փոխանցեցին, որ Հայաստանում որոշ շրջանակներ կոնտեքստից կտրած են ներկայացնում «Ամերիկայի ձայն»-ին իմ…

Gepostet von Anna Hakobyan am Montag, 8. April 2019
Կիսվել