Ինչպե՞ս արագ ստուգել լվացքի փոշու որակը
Ինչպե՞ս արագ ստուգել լվացքի փոշու որակը
Լվացքի միջոցների տարատեսակությունը հսկայական է: Շատ հաճախ կանայք չեն կարողանում կողմորոշվել, թե ո՞րն է ավելի լավը:
Մեկը մաքրում է հագուստի վրայի հետքերը, բայց փայլ թողնում։ Մյուսները ընդամենը թարմեցնում են հագուստը, այլ ոչ թե մաքրում:
Որպեսզի իմանալ, թե ո՞ր լվացքի փոշին է ավելի լավը դուք կարող եք ժամանակ և գումար ծախսելու փոխարեն գործածել այս հեշտ և պարզ միջոցը:
Մեկ բաժակ ջրում լուծեք մեկ ճաշի գդալ փոշի, լուծույթի մեջ հավի լավ եփած ձվի սպիտակուց դրեք։ Եթե 24 ժամ անց սպիտակուցն անվնաս է մնացել, ապա այդ փոշին ցածր որակի է:
Եթե սպիտակուցը փափկել է նույնիսկ սկսել է մի քիչ քայքայվել, լվացքի փոշին հարմար է գունավոր հագուստներ և աննշան կեղտոտ հագուստ լվանալու համար:
Իսկ եթե սպիտակուցն ամբողջովին քայքայվել է, այդպիսի միջոցն իդեալական է սպիտակ և շատ կեղտոտ իրերի լվացքի համար: