Օգտակար

Ինչպե՞ս ազատվել ցելյուլիտից տնային պայմաններում

Ինչպե՞ս ազատվել ցելյուլիտից տնային պայմաններում

Կանանց մեծ մասն իրենց մոտ ցելյուլիտի նշաններ հայտնաբերելիս ցանկանում են շտապ ազատվել դրանից կամ դարձնել աննկատ:

Գեղեցկության սրահները, սպա կենտրոնները, տարբեր բժշկական կենտրոններն առաջարկում են պրոցեդուրաների մի ամբողջ փաթեթ, որոնք էֆեկտիվ կերպով պայքարում են ցելյուլիտի դեմ:

Բայց ոչ բոլորն ունեն բավարար ժամանակ եվ միջոցներ՝ այս ծառայություններից օգտվելու համար: Ժամանակակից կինը, բացի ցելյուլիտից ունի նաև այլ խնդիրներ, որոնցից մեկն էլ հենց ժամանակի սղությունն է:

Եթե դուք չունեք լրացուցիչ միջոցներ եվ ազատ ժամանակ, դա դեռ չի նշանակում որ ցելյուլիտն ընդմիշտ բնակություն է հաստատել ձեր ազդրերի վրա: Կարելի է նրա դեմ պայքարել նաև տնային պայմաններում:

Եվ այսպես, ինչ միջոցներ մենք պետք է ձեռնարկենք ցելյուլիտից ազատվելու համար:

Սուրճն ընդդեմ ցելյուլիտի

Սահմանափակել ճարպային սնունդը

Պետք է սահմանափակեք ճարպային սննդի ընդունումը: Խմեք ավելի շատ բնական թարմ հյութեր և կանաչ թեյ, կերեք ավելի շատ թարմ բանջարեղեն և մրգեր: Նախապատվություն տվեք շատ սպիտակուց և քիչ ճարպ պարունակող սննդամթերքին:

Ընդունել վիտամիններ

Սկսեք կուրսերով ընդունել վիտամին А և Е, ինչպես նաև ասկոռուտին: Այս վիտամիններն օգնում են մաքրել օրգանիզմը վնասակար ճարպերից, իսկ ասկոռուտինն ամրացնում է անոթների պատերը, կարգավորելով արյան շրջանառությունը, որի խանգարումը նպաստում է ցելյուլիտի առաջացմանը:

Թռչկոտել, ցատկել

Ամեն օր պարան թռնեք: Բժիշկները ժամանակակից աղջիկների մոտ ցելյուլիտի վաղ դրսևորումների պատճառ են համարում այն, որ աղջիկները դադարել են ցատկել: Առաջ մենք ցատկում էինք «ռեզին» խաղալիս, զբոսանքի գնալիս մեզ հետ պարան էինք վերցնում, որ ցատկենք:

Ընդ որում, ակտիվ հանգիստը կօգնի ոչ միայն գեղեցիկ կազմվածքի, այլև` առողջությունն ամրացնելու հարցում:

Կիսվել