Ազատ խոսք

«Ինչու նախագահ կոչվածը հրաժարական տվեց». Տիգրան Ուրիխանյան

«Ինչու նախագահ կոչվածը հրաժարական տվեց». Տիգրան Ուրիխանյան

«Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իմացա՞ք՝ ինչու նախագահ կոչվածը հրաժարական տվեց։ Որովհետև ամեն բան մոտենում է ավարտին, և արվելու են բաներ, որոնց արդյունքում դատվելու են իշխանության կրող գրեթե բոլոր սուբյեկտները, այդ թվում՝ սահմանադրությամբ երկրի շահերը, մասնավորապես տարածքային ամբողջականությունը, պաշտպանելու կոչված նախագահը…

armen sargsyan

Համ էլ շուտով այդ պաշտոնն առհասարակ չի լինելու, որովհետև երկիրն անցնելու է նորից նախկին կառավարման համակարգի՝ դրանից բխող նոր ընտրություններով հանդերձ։

Հակառակ դեպքում այդ անսկզբունքային ու անհայրենիք անձը երբեք հրաժարական չէր տա` շարունակելով վայելել աղքատ երկրի չեղած բյուջեի փողերը բացարձակապես անիմաստ կերպով»։

Կիսվել