Ինչու մարդիկ իրականում չեն նշում 40 ամյակը
Ինչու մարդիկ իրականում չեն նշում 40 ամյակը
Էզոթերիկները ասում են, որ 40 տարեկան մարդիկ չպետք է նշեն իրենց տարեդարձը, այլապես նրանց հետ վատ բան կկատարվի։ Ահա թե ինչն է պատճառը, որ շատ մարդիկ չեն նշում իրենց 40 ամյակը։
Սակայն մարդիկ հիմնականում չեն նշում իրենց ծննդյան օրը 40 տարեկանում, քանի որ լսել են իրենց ծնողներից, որ հարկավոր չէ այն նշնել։ Սակայն նրանցից քչերը կարող են բացատրել, որտեղից է առաջ եկել հենց 40 թիվը։
Ինչու՞ պետք չէ նշել 40 ամյակը եկեղեցու և էզոթերիկայի տեսանկյունից
Մասնագետները ասում են, որ հենց կյանքի այդ օրն է մարդը զգում է էներգիայի ուժեղ անկում: Եթե ծննդյան տոնին հրավիրվածների մեջ կան վատը ցանկացող մարդ, ապա այն կարող է արցունքներով ավարտվել ծննդյան հերոսի համար։ Վատ նպատակներով մարդը կարող է առանց խոչընդոտների վնասել ծննդյան օրը նշող մարդու էներգետիկային։
Հենց 40 թիվը միշտ եղել է պատված կախարդական ընկալումներով և դրա համար կա մի քանի պատճառ, օրինակ՝
Մահից հետո հոգին դեռ մնում է 40 օր և կարող է հայտնվել բարեկամների և հարազատների պատկերացումներում։
Աստվածաշնչում նշվում է, թե ինչպես էին հրեաները 40 տարի թափառել անապատում և փնտրել խոստացված երկիրը:
Մեծ Բիբլիական ջրհեղեղը տևել է հենց 40 օր և գիշեր։
Հիսուս Քրիստոսը գտնվել է անապատում և պայքարել է սատանայական ոգիների դեմ 40 գիշեր և 40 օր։
Հին Հունաստանում 40 տարեկան հասակը ցանկացած մարդու համար համարվում է օր, երբ նրա կյանքի էներգիան սկսում է գնալ դեպի ոչ։ Հետաքրքիր է, որ Հին Հունաստանում բնակիչների կյանքի միջին տևողությունը եղել է հենց 40-50 տարեկանը։
Ահա և ստացվում է, որ 40 տարեկանը ունի յուրահատուկ դեր կյանքում և միգուցե այն իսկապես անհրաժեշտ չէ նշել։
Սակայն վերջիվերջո կարելի՞ է նշել արդյոք այդ օրը։
Այս հարցի պատասխանը կախված է միայն այն բանից, թե դուք որքանով եք սնահավատ։ Եթե դուք համոզված եք, որ այդ թիվը ունի ձեզ համար մեծ նշանակություն, ապա ռիսկի մի դիմեք։ Իսկ եթե դուք համոզված չեք, որ այս բոլոր սարսափելի պատմությունները ինչ-որ կերպ վերաբերում են ձեզ, ապա փորձեք մի փոքր խորամանկության դիմել:
40 տարեկանը կարելի է նշել հետևյալ կերպ։
1․ Ծննդյան օրը կանչեք միայն ամենամոտիկ մարդկանց և նրանց, ովքեր հաստատ ձեզ համար վատը չեն ցանկանում։
2. Կազմակերպեք ձեր տարեդարձը ծննդյան օրից 1-2 օր հետո։
Դե ինչ, ընտրությունը ձերն է և դուք պետք է որոշել, նշել այդ օրը, թե ոչ։