Ինչու հետախուզության սխալի համար «պատասխան տվեց» Արգիշտի Քյարամյանը. «Ժողովուրդ»
Ինչու հետախուզության սխալի համար «պատասխան տվեց» Արգիշտի Քյարամյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո՝ երկու տարվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում 3-րդ անգամ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն է պաշտոնանկ լինում: Եվ թեեւ հրապարակումներ եղան, որ Քյարամյանին աշխատանքից հեռացրել են սորոսական շրջանակների հետ կապ ունենալու համար, բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրան հեռացնելու պատճառը կարծես թե դա չի եղել:
Քյարամյանը սորոսական շրջանակների հետ կապ չունի, պարզապես Քյարամյանին ասել են, որ նրա հեռացումը կապ ունի դավաճանության դեպքի բացահայտման հետ: Դրանից հետո աշխատանքից ազատվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Լեւոն Վազգենի Շահումյանը:
Նկատենք, որ, ամեն դեպքում, այս ազատումների պատճառաբանությունը հարցեր է առաջացրել այն առումով, որ պատերազմի ժամանակ կամ, առհասարակ, բանակում դավաճանական դեպքերի բացահայտմամբ պետք է զբաղվի Զինված ուժերի հակահետախուզությունը, այլ ոչ թե ԱԱԾ տնօրենը կամ հակահետախուզությունը միայն:
Դիրքում նման հայտարարությունների համար անձը պետք է գտնվեր Զինված ուժերի հակահետախուզության տեսադաշտում եւ պատասխանատվության ենթարկվեր այդ օղակի միջոցով: Բայց հետաքրքիր է, որ այս դեպքում աշխատանքից ազատվում եւ պատժվում են ոչ թե Հայաստանի կամ Արցախի Հանրապետության ռազմական հակահետախուզության ոլորտի պատասխանատուները, այլ ՀՀ ԱԱԾ պաշտոնյաները»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում