Ինչու է քրեական հեղինակության որդին վիճաբանել Սևանի ավագանու անդամի հետ․ հայտնի է կրակոցի բուն պատճառը
Հուլիսի 17-ին կրակոցներ, սպանություն, սպանության փորձի դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում հնչած կրակոցներից սպանվել է ավագանու անդամ: Իսկ ինչն է եղել վիճաբանության բուն պատճառը:
Armlur.am-ին հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ սպանված ավագանու անդամ Արսեն Աֆիյանը բարձր է խոսել հյուրանոցում ու նրան նկատողություն է արել քրեական հեղինակության որդին, ինչից էլ սկսվել թեժ խոսակցությունը ու կրակոցներ են հնչել:
Bavnews.am-ի տեղեկություններով՝ Արսեն Աֆիյանն ատամնաբույժ էր, աշխատում էր Սևանի Reala Dent ատամնաբուժարանում։
Նշենք, որ 19-ամյա ձերբակալվածը քրեական հեղինակություն Արա Բանդուրյանի որդին է՝ Լևոն Բանդուրյանը, որի սենյակից հայտնաբերվել է զենք ու նրա հետ հյուրանոցի սենյակում է եղել ևս մեկ անձ, որը նրա ընկերն է: