Մամուլ

Ինչու է Փաշինյանը փոխել անվտանգության աշխատակիցներին

Ինչու է Փաշինյանը փոխել անվտանգության աշխատակիցներին

Hraparak.am-ը գրում է․ 2018 թվականի իշխանափոխությունից հետո վարչապետ ընտրված Փաշինյանը հաճախակի էր հանրության մեջ հայտնվում, սակայն 44-օրյա պատերազմից հետո, Փաշինյանը ոչ միայն հասարակության հետ շփումներն է դադարեցրել, այլ նաև մեծաքանակ ոստիկանական և անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ է շրջում։

Փաշինյանը ժամանակ առ ժամանակ ոչ միայն փոխում է տարբեր պաշտոնյաների, այլ նաև իր անվտանգությունը ապահովվող ՊՊԾ աշխատակիցներին։

«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, 4 ամիս առաջ Փաշինյանը փոխել է իր անվտանգության բոլոր աշխատակիցներին, ըստ տեղեկությունների, պատճառը եղել է այն, որ ինֆորմացիայի արտահոսք է տեղի ունեցել։

Կիսվել