Մամուլ

Ինչու է Տիգրան Ավինյանը հրաժարվել է ՔՊ ցուցակ մտնել

Ինչու է Տիգրան Ավինյանը հրաժարվել է ՔՊ ցուցակ մտնել

24News-ը գրում է․ ՀՀ փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հրաժարվել է ընդգրկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում այն պատճառով, որ նախօրոք պայման է դրել՝ ՔՊ-ի ցանկում օլիգարխներ չպետք է լինեն։ Այս մասին 24News-ին հայտնել են Ավինյանի մերձավոր շրջապատից։

«Նախօրոք որոշում կար, որ ՔՊ-ի ցանկում օլիգարխներ չեն լինելու։ Հետո որոշվեց, որ որ ցուցակում են հայտնվելու Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը։ Այս պարագայում Տիգրան Ավինյանը որոշել է ձեռնպահ մնալ առաջադրվելուց», – նկատել է լրատվամիջոցի աղբյուրը։

khachatur suqiasyan gurgen arsenyan

Նշենք, որ ՔՊ-ն այսօր ԿԸՀ է ներկայացրել կուսակցության ընտրական ցուցակը: Խաչատուր Սուքիասյանը ցուցակի 5-րդ տեղում է, Գուրգեն Արսենյանը՝ 14:

Կիսվել