Ինչու է որդին կյանքից զրկել հորը ու դանակը թողել նրա մարմնի մեջ
Armlur.am-ը գրում է․ Նախաքնական մարմինը որոշում է կայացրել Արմավիրի մարզի Խոյ գյուղում որդու կողմից հորը սպանելու դեպքով: Գործն ուղարկվել է դատարան:
Վոլոդյա Ներսիկի Ալեքսանյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա 2024 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում Արմավիրի մարզի Խոյ համայնքի տներից մեկը, հոր Ներսիկ Վոլոդյայի Ալեքսանյանի հետ ընտանեկան բնույթի հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, խոհանոցային դանակով հարվածել է մերձավոր ազգական հանդիսացող հոր՝ Ներսիկ Ալեքսանյանի կրծքավանդակի աջ հատվածին՝ այդ կերպ՝ ապօրինաբար կյանքից զրկելով նրան:
Այսպիսով, Վոլոդյա Ալեքսանյանը, 2024 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ բնակավայրի տներից մեկում, չհամակերպվելով իր մերձավոր ազգական հանդիսացող հոր՝ Ներսիկ Ալեքսանյանի կողմից իր և կնոջ՝ Սաթենիկ Յուրիկի Ենգիբարյանի ննջասենյակ մուտք գործելու հանգամանքի հետ, անձնական հարաբերություններից բխող խանդի շարժառիթով, Ներսիկ Ալեքսանյանին «պատժելու» ցանկությունն իրագործելու, նրան ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, նույն հասցեի խոհանոցից վերցնելով խոհանոցային դանակը, տան հյուրասենյակում հիշյալ դանակով հարվածել է Ներսիկ Ալեքսանյանի կրծքավանդակի աջ հատվածին և հիշյալ դանակը թողնելով նրա մարմնի մեջ՝ դիմել է փախուստի, իսկ Ներսիկ Ալեքսանյանը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը՝ ժամը 23:10-ի սահմաններում գիտակցության չգալով մահացել է։
Այսինքն՝ Վոլոդյա Ներսիկի Ալեքսանյանը կատարել է արարք, որը նախատեսում է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով 14-20 տարի կամ ցմահ ազատազրկում։