Մամուլ

Ինչու է մետրոն դարձել 150 դրամ, դա էլ են նորացրե՞լ

Այսօր վաղ առավոտից քաղաքացիները բողոքում են տրանսպորտի թանկացման դեմ՝ վճարելով 100 դրամ, վարորդները կոնֆլիկտի մեջ չեն մտնում քաղաքացիների հետ, իսկ ոմանք էլ չեն վճարում, իջնում են՝ հայտնելով շնորհակալություն։

Bavnews.am-ը հետևեց համացանցում օգտատերերի արձագանքներին՝ տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտին։ Օգտատերերից ոմանք բողոքում էին, թե ինչու՞ են մետրոն դարձրել 150 դրամ, ինչն են նորոգել կամ ինչ են ավելացրել, որ թանկացնում են։

Սոցցանցերում բոյկոտի կոչեր են, պահանջը՝ պահպանել տրանսպորտի 100 դրամ սակագինը: Բոյկոտին միացել են նաև ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

Կիսվեք էջում