Ինչու է թուրքամետ Washington Times պարբերականը արդարացնում Քոչարյանին
Ինչու է թուրքամետ Washington Times պարբերականը արդարացնում Քոչարյանին
Ամերիկյան Washington Times պարբերականը, որը, ըստ հայկական Massis Weekly շաբաթաթերթի, աջակցություն է ստանում թուրքական լոբբիստական կազմակերպություններից, խիստ միակողմանի հոդված է հրապարակել Հայաստանի նոր կառավարության` կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ՝ «Նիկոլ Փաշինյանի վենդետան ու օրենքի գերակայության վերացումը» վերտառությամբ։
Massis Weekly-ն նշում է, որ հոդվածը Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու ու արդարացնելու փորձ է։ Հայկական պարբերականի խոսքով՝ վարչապետ Փաշինյանի պայքարը քրեաօլիգարխների դեմ պետք չէ քննադատել, դա ուղղություն է, որը ձեռնարկում է յուրաքանչյուր ժողովրդավարական պետություն, որը շահագրգռված է առաջընթացի և լավ կառավարման խթանմամբ:
«Վարչապետ Փաշինյանի կառավարությունը պետք է բարձր գնահատվի նախկին պաշտոնյաների կողմից հանցագործությունները հետաքննելու համար, և այլ երկրների առաջնորդները պետք է հետևեն նրա օրինակին:
Ակնհայտ է, որ ամերիկացի հոդվածագրի ենթադրությունները՝ Հայաստանի խաղաղ հեղափոխության առաջնորդ Փաշինյանի մասին, հիմնված են փաստերի պակասի վրա և առաջնորդված են կեղծ քարոզչությամբ:
Ցավալի է, որ պարբերականը որոշում է հրապարակել նման մեղադրական հոդված, որը հիմնված է սխալ կարծիքի վրա»,- ասվում է Massis Weekly-ի արձագանք-հոդվածում: