Մամուլ

Ինչու է Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հերքում է, թե Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է, որ 2026 թվականի ընտրություններում Թուրքիան աջակցելու է Նիկոլ Փաշինյանին։

«Նման բան չի ասվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Սիմոնյանի խոսքով՝ թուրք գործիչն ասել է, թե աջակցում են այն գործընթացին, որը տանում է Հայաստանի գործող իշխանությունը։

Նա ասաց, թե շնորհակալություն է հայտնում Թուրքիայի արտաքին գործերի նախարարին ու տարածաշրջանային բոլոր գործընկերներին, որոնք աջակցում են «Հայաստանի հանրության մեծամասնության՝ խաղաղության գնալու ու առևտուր անելու, TRIPP-ի շրջանակներում առևտուրը զարգացնելու կոչերին»։