ՄամուլՏեսանյութ

Ինչու էր Փաշինյանը նստած երկրորդ շարքում

Ինչու էր Փաշինյանը նստած երկրորդ շարքում

ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանեց ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանի որոշ հարցերի։

«Պրն Խաչատրյան, Դուք քիչ առաջ ինձ մի քանի հարց տվեցիք, որի ընթացքում անդրադարձաք, ավելի շուտ ակնարկ արեցիք Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը։

Ակնարկեցիք, թե ՀՀ վարչապետը նստած էր երկրորդ շարքում։ Ես ուզում եմ նշել, որ դա շատ արարողակարգային հարց է ու բոլոր վարչապետներն էլ նստած էին երկրորդ շարքում։

Հունգարիայի վարչապետը, կարծում եմ, պակաս կարևոր մարդ չէ նախագահ Էրդողանի համար, սակայն նա նույնպես նստած էր երկրորդ շարքում»,- ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկումներին։

«Նորից եմ ասում, որ սրանք ընդամենը արարողակարգային հարցեր են։ Իհարկե ես չեմ կարող ասել՝ արժի սրան անդրադառնալ, թե չարժի, որովհետև երևի դա ավելի շատ ճաշակի հարց է, Դուք նախընտրում եք անդրադառնալ, բայց ես վստահ չեմ, որ կենսունակ են այդպիսի շահարկումները»,- հավելեց նա։

Տեսանյութը ստորև

Կիսվել