Մամուլ

Ինչու էր Տույը գնացել Սիմոնյանների տուն․ նոր մանրամասներ․ «Հրապարակ»

Ինչու էր Տույը գնացել Սիմոնյանների տուն․ նոր մանրամասներ

Hraparak.am-ը գրում է․ Օրեր առաջ Երեւանի տներից մեկում հերթական սպանությունն էր տեղի ունեցել: Սպանվել էին քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույը` Արթուր Ղազարյանը և ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը։ Սպանությունը տեղի էր ունեցել Սիմոնյանների տանը։

«Հրապարակ»-ին դեպքից նոր մանրամասներ են հայտնի դարձել։

Այսպես, իրավապահ համակարգի մեր աղբյուրները փոխանցում են, որ Տույի «մարդկանցից» մեկը խնդիրներ է ունեցել Սիմոնյանի փոքր տղաներից` Հովոյի հետ, այդ օրն էլ գնացել են նրանց տուն, որպեսզի հաշտվեն։

Մինչ մյուս կողմը հաշտության ձեռք կմեկներ, նախկին պաշտոնյան հայհոյանքներով է ընդունել «հյուրերին», որտեղից էլ սկսվել է փոխհրաձգությունը։

tuy 1

Տղաներից Կենդանաբանական այգու նախկին փոխտնօրեն Վլադիմիր Սիմոնյանն առաջինը կրակում է Տույին և սպանում, որից հետո էլ մյուս կողմը սպանում է Արտուշ Սիմոնյանին. «Արտուշենք շատով են եղել, նաև պահակն է եղել, իսկ Տույենք 4 հոգով են եղել»։

Երկուսը տեղում մահանում են, իսկ վնասվածքներ ստացած անձանց տեղափոխում են հիվանդանոց։ 

Ճանապարհին մահանում է Տույի աջ ձեռքը` Կվաս մականունով։

Հիշեցնենք, որ Քանաքեռցի Տույի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձի սպանությունը և ապօրինի զենք կրելը:

Կիսվել