Ինչու եք մարդկանց 100.000-ով տուգանում. Կա՛մ փող տվեք և աջակցեք, կա՛մ թողեք աշխատեն. Էդմոն Մարուքյան
Ինչու եք մարդկանց 100.000-ով տուգանում. Կա՛մ փող տվեք և աջակցեք, կա՛մ թողեք աշխատեն. Էդմոն Մարուքյան
Այսօր Ազգային ժողովում արտահերթ նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը:
«Կա՛մ որոշեք և ասեք՝ չեն աշխատում, կամ ասեք՝ աշխատում են, կա՛մ, եթե հայտարարում եք, որ պետք է աշխատեն, ինչո՞ւ եք գնում տուգանում, կամ էդ թղթերին նայելն էլ արդեն դարձել է անիմաստ բյուրոկրատիա.
Թուղթը չունի 100 հազար դրամ՝ տուգանում են, այսինքն՝ եթե հարցական է՝ մարդը 68000 դրամ օգնությունը կստանա՞, թե՞ ոչ, բայց 100 հազարով տուգանվելը հաստատ է: Եկեք վերանայենք այս մոտեցումները, վստահ եմ՝ Կառավարությունը լսում է, և այս մոտեցումները կվերանայեն:
Վերջին հաշվով՝ խոսքը գնում է 2600 մարդու և այդքան հացի փող աշխատողների մասին, հիմա կա՛մ հայտարարեք՝ չեք աշխատում, և այդ մարդկանց աջակցեք հասցեական, փող տվեք, կամ թողեք աշխատեն: Կոչ եմ նաև անում երեկվա կազմած վարչական արձանագրությունները չեղարկել»,- ասաց Մարուքյանը:
Տեսանյութը ստորև