ԱշխարհՏեսանյութ

Ինչո՞ւ ես կանգնել շեմին, ներս մտիր, եթե իրոք Կուպյանսկը ձեր հսկողության տակ է. Պուտինը՝ Զելենսկուն

Ինչո՞ւ ես կանգնել շեմին, ներս մտիր, եթե իրոք Կուպյանսկը ձեր հսկողության տակ է. Պուտինը՝ Զելենսկուն

Վլադիմիր Զելենսկու տեսանյութը՝ Կուպյանսկի մուտքի մոտ գտնվող սյան ֆոնին, բեմադրված է, ուկրաինացի առաջնորդն իրեն դրսևորել է որպես տաղանդավոր դերասան։ Այս մասին հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ։

«Զելենսկին արտիստ է, ընդ որում` տաղանդավոր, ես սա ասում եմ առանց որևէ հեգնանքի։ Մենք սա գիտենք նրա ֆիլմերից։ Այնպես որ այստեղ որևէ անսովոր բան չկա»,- նշեց Ռուսաստանի նախագահը` մեկնաբանելով Կուպյանսկի (որի գրավման մասին ավելի վաղ հայտարարել էր ՌԴ ՊՆ-ն) մոտ Զելենսկու մասնակցությամբ տեսանյութը։

ՌԴ նախագահը նշեց` այն սյունը, որի մոտ Զելենսկին նկարահանել է տեսանյութը, այժմ բոլորովին այլ տեսք ունի։

Նա Զելենսկուն առաջարկեց սյան մոտ լուսանկարվելու փոխարեն մտնել Կուպյանսկ։

Տեսանյութը ստորև