Ժամանց

Ինչու են հարբած տղամարդիկ բոլոր կանանց գեղեցիկ համարում

Ինչու են հարբած տղամարդիկ բոլոր կանանց գեղեցիկ համարում: Հայտնի փաստ է, որ «մի քիչ խմած» տղամարդիկ կանանց ընտրության հարցում ավելի վատ են կողմնորոշվում, քան սթափ վիճակում: Թե ինչն է պատճառը, որոշել են պարզել բրիտանացի գիտնականները, հայտնում է Discovery News-ը:

Լոնդոնցի մասնագետների փորձին 64 ուսանող է մասնակցել: Առաջին խմբի անդամներին նախքան թեստի անցկացումն ալկոհոլ են տվել, որ խմեն:

Այնուհետև նրանց առաջարկել են լուսանկարներով գնահատել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների գրավչության աստիճանը: Երկրորդ խումբը նույն թեստն անցել է սթափ վիճակում:

Հայտնի է, որ որքան մարդու դիմագծերը սիմետրիկ են, նա այնքան ավելի գեղեցիկ է թվում շրջապատողների համար:

Պարզվել է, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդկանց մոտ գեղեցիկ և ոչ գեղեցիկ դեմքերի սահմանը խախտվում է, քանի որ նրանք ընդունակ չեն տարբերել սիմետրիկ դեմքերը ոչ սիմետրիկներից:

Կիսվել