Ինչու՞ սպիտակ ատամներ ունենալը դեռ չի խոսում առողջ ատամներ ունենալու մասին
Ինչու՞ սպիտակ ատամներ ունենալը դեռ չի խոսում առողջ ատամներ ունենալու մասին։
Մեզանից շատերն են երազում ունենալ հոլիվուդյան ժպիտ:
Մարդականց 18-25%-ը դժգոհ է իր ատամների գույնից:
Մի շարք երկրներում՝ մասնավորապես ԱՄՆ-ում, ատամների սպիտակեցումը ամենապահանջված պրոցեդուրաներից մեկն է:
Յուրաքանչյուրն է ցանկանում ունենալ կատարյալ ատամնաշար:
Զարմանալի չէ, որ մեզանից շատերը կարծում են, որ սպիտակ ատամները ոչ միայն գրավիչ են, այլև առողջ:
Մեր ատամների գույնը կախված է իր ներքին գույնից, որն իր վրա կրում է գեների ու տարիքի ազդեցությունը՝ համակցվելով ծխախոտի, խմիչքի և որոշ դեղամիջոցների հետքերի հետ:
Տարիքի մեծացմանը զուգընթաց ատամները հիմնականում դեղնում են, քանի որ թափվում է էմալը:
Կանաչ ատամնափառ
Սուրճի, տոմատային սոուսների և մի շարք այլ սննդամթերքների մնացորդները առաջացնում են քրոմոգեն կոչվող գունավոր միացություններ, որոնց կուտակումները ատամների վրա թողնում են հետքեր, իսկ գորշ կամ կանաչ բծերը վկայում են մանրէների ու սնկերի առկայության մասին:
Ատամների գույնի փոփոխությունը ուսումնասիրելիս փորձերի մեծ մասը անցկացվել են լաբորատոր պայմաններում, այլ ոչ թե կենդանի մարդու բերանի խոռոչում:
Փորձարկումները նպատակահարմար է իրականացնել կովերի ատամների վրա, քանի որ դրանք ունեն հետազոտման մեծ մակերես, բայց որոշ ուսումնասիրություններ կատարվում են նաև մարդու ատամների վրա:
Սուրճը և թեյը կարող են բծոտել ատամները գրեթե նույն կերպ ինչպես նրանք թողնում են իրենց հետքը բաժակի մեջ։
Մի շարք սննդամթերքների ու խմիչքների օգտագործումը կարող է հանգեցնել ատամների գույնի փոփոխությանը, բայց դա դեռ չի վկայում ատամների անառողջ լինելու մասին:
Դուք կարող եք ունենալ մարգարիտի պես սպիտակ ատամներ, սակայն ձեր լնդերում առկա լինեն մի շարք ինֆեկցիոն հիվանդություններ:
Միևնույն ժամանակ կատարյալ առողջ ատամները կարող են լինել դեղնած, նույնիսկ դարչնագույն:
Սև բծեր
Ըստ հետազոտությունների արդյունքների՝ գոյություն ունեն բծերի որոշ տեսակներ, որոնք կարող են պաշտպանել ատամը քայքայումից:
Դրանք սև բծերն են, որոնք հաճախ առաջանում են ատամների երկայնքով, լնդերի սահմանին:
Սև բծերի առաջացման հիմնական պատճառը տարբեր բակտերիաների հետ համակցված կալցիումի ֆոսֆատի, երկաթի և պղնձի միացությունների կուտակումներն են, որոնցով իսկ պայմանաորված է բծերի սև գույնը:
Ուշագրավ է, բայց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երեխաների սև բծեր ունեցող ատամները ոչ միայն ավելի քիչ են հակված քայքայման, այլև որոշ միկրոօրգանիզմներ կարող են պաշտպանիչ դեր ունենալ ատամների համար:
Այնուամենայնիվ չմոռանանք, որ ձյունաճերմակ ժպիտ կարելի է ձեռք բերել ատամների սպիտակեցման շնորհիվ։
Ատամների սպիտակեցումը կարող է հանգեցնել ատամների և լնդերի գերզգայունությանը:
Եվ իհարկե, համապատասխան միջոցների օգտագործումից հետո ատամների փայլը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ խուսափում եք բծեր առաջացնող սննդամթերքներից և խմիչքներից:
Բայց հիմա գոնե գիտեք, որ հոլիվուդյան ժպիտ չունենալը, դեռ չի վկայում այն մասին, որ ձեր ատամները առողջ չեն: