Ինչու՞ չի կարելի խոսել հեռախոսով, երբ այն վերալիցքավորվում է
Ինչու՞ չի կարելի խոսել հեռախոսով, երբ այն վերալիցքավորվում է
Շատ ենք լսել այն մասին, որ չի կարելի խոսել հեռախոսով այն ժամանակ, երբ հեռախոսը վերալիցքավորվում է, սակայն համոզիչ բացատրություն չենք ստացել:
Այս հարցի պատասխանը պարզելու համար մենք փորձեցինք խորանալ հարցի էության մեջ:
Եկանք այն համոզման, որ վտանգ իրականում կա և խնդրում ենք առավել զգոն լինել ու խնայել ձեզ:
Վերալիցքավորվող հեռախոսը խոսելու ընթացքում չափից ավելի շատ է տաքանում և կարող է ամեն վայրկյան պայթել: Մեկ, նույնիսկ ամենափոքր արտադրական թերությունը, կարող է ճակատագրական լինել:
Նման դեպքեր արձանագրվել են արդեն, որոնք վերջացել են տեսողության կորստով, այրվածքներով և այլ բարդություններով: Ուշադիր եղեք, հատկապես, երեխաների նկատմամբ:
Ձեզ ենք ներկայացնում հեռախոսից օգտվելու մի քանի պարզ կանոններ`
Մի՛ օգտագործեք հեռախոսը, երբ այն վերալիցքավորվում է
Վերալիցքավորման ընթացքում մի՛ պատասխանեք զանգերին և նամակներին
Հեռախոսը լիցքավորման մի՛ դրեք մահճակալի, բազմոցի կամ այլ հեշտ այրվող առարկաների մոտ
Զանգին պատասխանելուց առաջ, անջատեք վերալիցքավորման սարքը: