Մամուլ

Ինչու՞ եք այս մարդուն վիրավորում․ Վահան Բաբայան

Ինչու՞ եք այս մարդուն վիրավորում․ Վահան Բաբայան

Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Չէի ուզում գրել բայց…

Թիրախ ընտրել այս մարդուն գուցե շատ հեշտ է, ասեմ, որ ճանաչում եմ իրեն և դեռևս պատգամավորության տարիներին այցելել եմ Գորիս հանդիպել իր հետ: Միասին թեյ ենք խմել զրուցել, հոյակապ մաթեմատիկոս է, շատ խելացի և պարկեշտ մարդ, շատ հարգված մարդ իր քաղաքում:

Հիմա նա ինչ է ասել և ում կողմից ինչ է ստացել դնենք մի կողմ: Բա ինչ էիք ուզում մարդուն Էսքան տարվա մեջ գնահատել են հանել առաջին պլան, չգար՞չվերցներ պարգևը, մարդիկ քաղաքականությամբ չեն առաջնորդվում ապրում են իրենց սովորական կյանքով և քաղաքականությամբ զբաղվողները պետք է սա գիտակցեն:

Ինչու՞ եք այս մարդուն վիրավորում, վստահ եմ նրա գիտելիքների տաս տոկոսը անգամ չունեն նրան հայհոյող ու քլնգող օգտատերերից շատերը,արդյոք՞ սա է ճիշտ ճանապարհը մարդկանց թիրախավորել և անպատվել, չէ որ մենք 2018թ.-ից պայքարում ենք որ չլինի բաժանում, չլինի ատելություն և կարողանանք տարբերվել այն մարդկանցից ովքեր մեզ էին թիրախավորում ու անիմաստ տեղը անպատվում ու հայհոյում:

Շատերդ ինձ չեք հասկանա, բայց հավատացեք այս ամենի մեջ չկա որևէ ռացիոնալ բան, մենք գնալով նմանվում ենք նրանց ում արածները քննադատում էինք, մենք իրավունք չունենք այս ճանապարհով շարժվել, սա ոչ մի տեղ տանող ճանապարհ է»:

Կիսվել