Ինչու՞ են ՌՈ աշխատակիցներն այսօր հայտնվել մետրոյում
Ինչու՞ են ՌՈ աշխատակիցներն այսօր հայտնվել մետրոյում
Այսօր վաղ առավոտից Երեւանի մետրոպոլիտենի տարբեր կայարաններում «Հրապարակ»-ի թղթակիցը նկատել է ծառայություն իրականացնող ռազմական ոստիկանության աշխատակիցների։
Օրվա տարբեր ժամերին նրանք ծառայության են իրականացրել, մասնավորապես, «Հանրապետության հրապարակ» եւ «Բարեկամություն» կայարաններում։ Մանավանդ Նիկոլ Փաշինյանի՝ երկրից բացակայելու ֆոնին, ինչու է ուժեղացված հսկողություն իրականացվում մայրաքաղաքում, արդյո՞ք ուժայինները ինչ-որ վտանգ են կանխատեսում կամ որեւէ ահազանգ կա։
Փորձեցինք պարզել, թե ինչո՞վ է պայմանավորված ուժեղացված հսկողությունը։ Մետրոպոլիտենից մեզ ուղղորդեցին դեպի ՊՆ, ասելով, որ նման ծառայություն իրականացնելիս պարտադիր չէ, որ իրենց տեղեկացնեն: Իսկ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը մեզ պատասխանեց.
«Ռազմական ոստիկանությունն իրականացնում է առօրյա պարետային ծառայություն, ինչն արտառոց չէ և ռազմական ոստիկանության բնականոն գործունեությունն է»: