Ինչով է զինադադարը տարբերվում հրադադարից
Ինչով է զինադադարը տարբերվում հրադադարից
Հրադադարը նշանակում է, որ կողմերը համաձայնվում են որոշ ժամանակով դադարեցնել կրակը՝ որևէ հարց լուծելու համար։
Ինչ վերաբերում է զինադադարին, այն ավելի լայն ընդգրկում ունեցող համաձայնություն է։ Դա նշանակում է, որ կողմերը համաձայնում են բոլորովին դադարեցնել ռազմական գործողությունները՝ պատերազմը ավարտելու ակնկալիքով։
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասվում է՝
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:
Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: