Ինչով են ավարտվել բանակցությունները
Ինչով են ավարտվել բանակցությունները
Hraparak.am-ը գրում է․ Մոտ հինգ ժամ տևած բանակցություններից հետո, Սյունիքում ավարտվել է հայ-ադրբեջանական-ռուսական հանդիպումը, որի ժամանակ քննարկվում էր Իշխանասարի ուղղությամբ ադրբեջանական ուժերի ներխուժման հարցը:
Բանակցությունները երկար են տևել, շատ բարդ են ընթացել, մեզ հասած տեղեկություններով, այն ավարտվել է հետևյալ եզրահանգմամբ՝ վաղը ադրբեջանական զինուժը Իշխանասարի հատվածում հետ է քաշվում, ստեղծվում է միջպետական միջկառավարական հանձնաժողով սահմանազատման աշխատանքների հետ կապված:
Բայց ադրբեջանական կողմը պայման է դրել, որ Գորիսի հատվածում հայկական զինուժը հետ է քաշվում իր բարենպաստ դիրքերից և ինչ-որ տարածք զիջում է ադրբեջանական կողմին: Սա հայկական տարածք է:
Մենք տեղյակ չենք, թե այս պայմանին արդյո՞ք համաձայնվել է հայկական կողմը: Այդ ամենի մասին կիմանանք վաղը: