Ինչո՞ւ Վազգեն Սարգսյանն այդպես էլ չամուսնացավ
Գագիկ Ջհանգիրյանը Վազգեն Սարգսյանի հետ կապված հետաքրքիր միջադեպ է պատմել:
Ջհանգիրյանի խոսքով Վազգենը խիստ ու պահանջկոտ ղեկավար էր, գնահատում էր վստահելի մարդկանցով շրջապատված լինելը: Նրա հետ աշխատելու համար ոչ մի հանգստյան օր ու ժամ չէր կարելի հաշվի առնել, եթե կա անելու գործ, պետք է անպայման արվի:
Վազգեն Սարգսյանի ծնողները ջանք չէին խնայում համոզելու համառ տղային ընտանիք կազմելու, զավակներ ունենալու համար, սակայն Վազգենը մշտապես խուսափում էր այդ հարցից:
Երբ Գ. Ջհանգիրյանը, տուրք տալով Վազգենի ծնողների խնդրանքին, ևս որոշել է միջամտել այս հարցին՝ անձամբ ակնարկելով, որ կարելի է մտածել ամուսնանալու մասին, նա անվրդով պատասխանել է, որ չի ուզում դժբախտացնել երիտասարդ աղջկա: