Ինչո՞ւ չի կարելի մարդկանց տուն դատարկ ձեռքով գնալ
Ինչո՞ւ չի կարելի մարդկանց տուն դատարկ ձեռքով գնալ։ Շատերն են լսել, որ դատարկ ձեռքով չի կարելի հյուր գնալ, բայց քչերը գիտեն, թե ինչու: Այս մասին բազում նախապաշարմունքներ կան, իսկ շատերն էլ նշում են, որ ցանկացած մարդ ունի ուրիշների հետ կիսվելու որևէ բան:
Եթե դուք չունեք միջոցներ արժեքավոր նվերներ գնելու համար, ապա կարող եք բավարարվել ծաղիկով կամ գեղեցիկ բացիկով:
Միշտ չէ, որ նվերը պետք է նյութական լինի, քանի որ բարի ցանկությունը, դրական էներգիան նույնպես նվերի արժեք ունեն: Հոգևոր առաջնորդներից շատերը մարդկանց կոչ են անում միմյանց հետ կիսվել ունեցածով:
Մարդկանց նվիրեք աղոթք, բարի ցանկություն, որոնք ևս նվերներ են: Կարողացեք կիսվել, նվիրել, ցանկանալ և կտեսնեք, թե ինչպես է փոխվում ձեր կյանքը: Ինչքան շատ ենք կամենում, այնքան շատ ենք ստանում: Այս ամենը կփոխի ձեր կյանքի որակը: