Ազատ խոսքՄամուլ

Ինչո՞ւ մինչ օրս չեն ապամոնտաժվել արագաչափերը. ժողովրդի համար սա շատ ավելի արդիական, է քան ՍԴ հարցը

Ինչո՞ւ մինչ օրս չեն ապամոնտաժվել արագաչափերը. ժողովրդի համար սա շատ ավելի արդիական, է քան ՍԴ հարցը

«Հայաստան» հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը գրում է՝

«Սկսում եմ ՀՀ Վարչապետին ուղղված նամակների, դիմումների շարք։ Ոգեշնչվել եմ Mihran Hakobyan-ի Սերժ Թանկյանին ուղղված շարքից։

Եվ այսպես Նամակ թիվ 1

Հարգելի պարոն Վարչապետ,

Երկու տարի առաջ, երբ դուք ջանասիրաբար զավթում էիք իշխանությունը, դուք առատաձեռն խոստումներ էիք տալի հայ ժողովրդին։

Ես որպես այդ ժողովրդի մասնիկ խնդրում եմ ձեզ պատասխանել հետևյալ հարցին։

Ինչու՞ մինչ այժմ չեն ապամոնտաժվել արագաչափերը։

Հավատացեք, ժողովրդի համար սա շատ ավելի արդիական և կարևոր է քան ՍԴ անդամների հարցը։

Միանգամից ուզում եմ ասեմ, որ “հին լափամանից օգտվածները ռեվանշ են ուզում անեն” պատասխանը, չի բխելու ձեր շահերից, քանզի հարցս շատ հստակ է և չի ենթադրում որևէ ռեվանշ, կամ քաղաքական ենթատեքստ։

Կսպասեմ ձեր պատասխանին։

Եվ այո, հարցեր դեռ շատ կան…»։

Կիսվել