«Ինչո՞ւ կալանքի տակ չեն իրենց հանցանքների քանակով Ռոբիկին չզիջող «անձեռնմխելիները»». Նաիրի Բադալյան
«Ինչո՞ւ կալանքի տակ չեն իրենց հանցանքների քանակով Ռոբիկին չզիջող «անձեռնմխելիները»»։ Լրագրող Նաիրի Բադալյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տարատեսակ տեքստեր ստորագրող ու տարածող ռոբի համար «մտահոգների» «մտահոգությունները» եթե ազնիվ լինեին, նրանց կմտահոգեր ոչ թե ինչու է իրականում բազմաթիվ հանցագործություններ կատարած ռոբիկը կալանքի տակ, այլ ինչու կալանքի տակ չեն իրենց հանցանքների քանակով նրան չզիջող և զբաղեցրած պաշտոնում նրան նախորդած ու հաջորդած «անձեռնմխելիներ» լևոնն ու սեռոժիկը։
Ընդամենը։ Ու այ այդ մտահոգություններն արդեն հասկանալի կլինեին։
Թե չէ իրենց հանկարծահաս ռոբասիրական «մտահոգությունից» ուղղակի սև կանխիկի մեռելային հոտ է փչում»: