Ինչո՞ւ Լևոն Արոնյանի համար 133 հազար դոլար հատկացրեց պետությունը
Լևոն Արոնյանի համար 133 հազար դոլար հատկացրեց պետությունը, քանի որ 2019 թվականի շախմատի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնի Լևոն Արոնյանը։ Դրա համար նրան անհրաժեշտ է լրջորեն նախապատրաստվել, բայց, պարզվում է Արոնյանը զրկված է համապատասխան պայմաններից։
Որոշման նախագծում ասված է. «Բարձր մակարդակի շախմատը վերջին 10 տարիների ընթացքում սերտորեն կապվել է բարձր տեխնոլոգիաների հետ, քանի որ ռեպերտուարի ուսումնասիրությունը և ընդլայնումը ուղիղ կապ ունի բազմամիջուկային համակարգիչների հետ:
Հարկ է նշել, որ Լևոն Արոնյանի համակարգիչը ձեռք է բերվել 2011 և 2013 թվականներին, և արդեն հնացել է՝ հետ ընկնելով մրցակիցների կողմից օգտագործվող համակարգիչներից»:
Այս խնդիրը լուծելու և Արոնյանին մրցմանը նախապատրաստվելու համար ՀՀ կառավարությունն այսօր որոշեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացնել 133 200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։