Մամուլ

Ինչո՞ւ է մետրոն կանգ առել «Բարեկամություն»-«Բաղրամյան» ճանապարհի թունելում. պարզաբանում

Ինչո՞ւ է մետրոն կանգ առել «Բարեկամություն»-«Բաղրամյան» ճանապարհի թունելում. պարզաբանում

Երևանի մետրոպոլիտենը պարզաբանում է տարածել մամուլում շրջանառվող այն տեղեկության մասին, թե մետրոն մի քանի րոպե կանգ է առել «Բարեկամություն»-«Բաղրամյան» ճանապարհի թունելում: 

«Հրապարակման մեջ նկարագրվում է, թե իբրև «գնացքի երթևեկության ժամանակ լսելի են եղել բարձր խշշոց և անհասկանալի այլ ձայներ, ինչից հետո գնացքը մի քանի րոպե կանգ է առել թունելում»։

Տեղեկացնում ենք, որ Երևանի մետրոպոլիտենն աշխատում է 24/7 ռեժիմով։ Մետրոպոլիտենում բոլոր աշխատանքները տարվում են՝ հատուկ հրահանգների և ներքին անվտանգության կանոնների համաձայն։

Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ, մետրոպոլիտենի բնականոն աշխատանքների համաձայն, այսօր էլ՝ ժամը 09։52 րոպեին, մետրոպոլիտենի աշխատակիցները գնացքով մտել են Բաղրամյան – Բարեկամություն 118 պիկետ հորանները ստուգելու նպատակով։

Մեքենավարը, հրահանգի համաձայն, 30 վրկ կանգնում է, որից հետո, անվտանգության բոլոր նորմերին հետևելով և համապատասխան հագուստով, մետրոպոլիտենի աշխատակիցներն իջնում են թունել։

Ժամը 10։19-ի դրությամբ ավարտելով ստուգման աշխատանքները՝ աշխատակիցները թունելից դուրս են եկել մեկ այլ ուղևորատար գնացքով։

Հարկ ենք համարում ընդգծել, որ ամենն արվում է ուղևորների անվտանգ ու անխափան ուղևորափոխադրումն ապահովելու նպատակով։

Լրատվամիջոցներին հորդորում ենք մետրոպոլիտենի գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն ներկայացնելուց առաջ պարզաբանում ստանալ ձեզ համար միշտ հասանելի հեռախոսահամարի կամ էլեկտրոնային հասցեի միջոցով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Կիսվել