Մամուլ

Ինչո՞ւ է Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը դատի է տվել Ազգային ժողովի աշխատակազմին

Հայտնել էինք, որ ԱԺ աշխատակազմը որոշել է, որ 2025 թվականի հուլիսի 8-ին ԱԺ նիստերի դահլիճի մուտքի մոտ պաշտոնատար անձանց հետ վիճելու, ԱԺ բնականոն աշխատանքին անհարկի միջամտելու և ԱԺ վարչական տարածքում ներքին կարգապահության կանոնները խախտելու համար Լևոն Քոչարյանի օգնականի՝ Արթուր Սուքոյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ նրան հայտարարելով նկատողություն։

Սուքոյանը իր ԱԺ միջանցքում գտնվելու մասով տվել էր բացատրություն, սակայն բացատրությունը նրան չփրկեց, և նկատողություն հայտարարեցին։ Եվ ահա վերջինս դիմել է դատարան՝ պահանջելով, որ դատարանը ելնելով վերոգրյալ իրավական և փաստական հիմնավորումներից, անվավեր ճանաչի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի 12.08.2025 թվականի թիվ 978 Կարգապահական տույժ կիրառելու մասին հրամանը։

Մանրամասները՝ տեսանյութում․