Մամուլ

Ինչո՞ւ է «Լյուքս Քասլ» հյուրանոցում որդին փորձել է վերջ տալ մոր կյանքին․ մանրամասներ

Ինչո՞ւ է «Լյուքս Քասլ» հյուրանոցում որդին փորձել է վերջ տալ մոր կյանքին․ մանրամասներ

Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն`  այսօր ժամեր առաջ ահազանգ է հնչել իրավապահներին Խաչատուր Խաչատրյանից, որը հայտնել, որ ինքը Սևքարեցի Սաքո 92 հասցեում գտնվող «Քաֆլ Ֆեմլի» հյուրանոցի աշխատակից է, հյուրանոց են մոտեցել կին և տղամարդ, ներկայացել մայր և որդի ու տեղավորվել հյուրանոցում։

Քիչ անց նրանց սենյակից լսվել են ծեծի ձայներ, մոտեցել են սենյակ և հայտնաբերել կնոջը արյունոտ և ծեծի ենթարկված։

Անմիջապես դեպքի վայր են շտապել իրավապահները եւ պարզել են, որ որդին՝ Վահե Վերդյանը, դանակով կտրել է մոր՝ Արմենուհի Պետրոսյանի պարանոցը։

Դեպքից հետո որդին Վ․Վերդյանը հյուրանոցի պատուհանից դուրս է ցատկել, ըստ էության փորձել է փախնել, սակայն վնասել է ոտքերը, իսկ պարանոցը կտրած կնոջը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են «1-ին համալսարանական հիվանդանոց»։

Կիսվել