Ինչո՞ւ է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը բաժանվել ամուսնուց
Երեկ դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը հանդես եկավ գրառմամբ, որտեղ իր սոց․ ցանցի էջերում տեղեկացրեց, որ ամուսնալուծվել է։
«14 տարի՝ լի պատմություններով, փորձություններով ու մեծ նվերներով՝ մեր երեխաներով և թոռնիկներով: Այսօր մեր ճանապարհները բաժանվում են, բայց հարգանքը, միմյանց հանդեպ հոգատարությունն ու ընտանիքի արժեքը մնում են:
Մենք դադարում ենք լինել ամուսիններ, սակայն շարունակում ենք մնալ մեր 4 հրաշալի զավակների ծնողներ և թոռնիկների տատիկ ու պապիկ:
Կյանքը միշտ չէ, որ գնում է մեր պատկերացրած սցենարով: Երբեմն պետք է ընդունել ավարտը՝ շնորհակալ լինելով անցած ճանապարհի համար: Սիրելի հարազատներ, բարեկամներ և մեզ լավը կամեցող մարդիկ՝ խնդրում եմ այս փուլում զերծ մնալ հարցերից ու մեկնաբանություններից։
Ձեր ըմբռնումը, լռությունն ու հարգանքը այս պահին ամենամեծ աջակցությունն են ինձ համար։ Շնորհակալություն»։
Դերասանուհին այսօր Ինստագրամի իր սթորի էջում տեսանյութ է հրապարակել Թովմաս Առաքելի հետ հարցազրույցից մի հատված, որտեղ նշել է, որ իրեն շատ է օգնում է Գրիգոր Նարեկացի կարդալ և անգամ տողեր կան որ արդեն անգիր գիտի։



