Մամուլ

Ինչո՞ւ է աշխատում «Գլորիա» կարի ֆաբրիկան. մանրամասնում է Վանաձորի քաղաքապետը

Ինչո՞ւ է աշխատում «Գլորիա» կարի ֆաբրիկան. մանրամասնում է Վանաձորի քաղաքապետը

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան կաշխատի այնքան ժամանակ, մինչեւ Պարետատունը պաշտոնական հայտարարություն կտարածի` արտադրամասերի ժամանակավորապես փակվելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին:

«Կան հարցեր, որոնք իրենց միջազգային գործընկերների առաջ ունեն պարտավորություններ: Կան հարցեր նաեւ ժամկետների հետ կապված:

Այնուամենայնիվ ֆաբրիկան սպասում է պարետատան պաշտոնական հրահանգին, որպեսզի միջազգային գործընկերներին ներկայացնեն տվյալ փաստաթղթերը: Եթե դա չներկայացնեն, ապա կդիտվի միջազգային պարտավորությունների խախտում»,- պատմեց Վանաձորի քաղաքապետը:

Նա հայտնեց նաեւ, որ ինքն առավոտյան հանդիպում է ունեցել ֆաբրիկայի տնօրենի հետ. «Դարբինյանն ասաց, որ խոսել է իր աշխատակիցների հետ, եկել այն պայմանավորվածությանը, որ ով իրեն վատ է զգում կարող է չգալ աշխատանքի»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքի

Կիսվել