Մամուլ

«Ինչո՞ւ եմ միանում Երևանի քաղաքապետի հրաժարականի ստորագրահավաքին». Անի Խաչատրյան

«Ինչո՞ւ եմ միանում Երևանի քաղաքապետի հրաժարականի ստորագրահավաքին». Անի Խաչատրյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչո՞ւ եմ միանում Երևանի քաղաքապետի հրաժարականի ստորագրահավաքին. քաղաքապետը ներկայացնում է քաղաքական ուժ, և եթե կապերը խզել է այդ ուժի հետ, այլևս չի կարող պաշտոնավարել:

Անի Խաչատրյան

Քաղաքապետը պետք է աշխատի ավագանիների հետ, Հայկ Մարությանն աշխատում է ինքն իր հետ և գրեթե չի շփվում ավագանիների հետ, փոխարենը պտտվում են լուրեր, որ սերտ կապեր է հաստատել նրանց հետ, որ չեն էլ մասնակցել ավագանու ընտրություններին:

Համարում եմ, որ Հայկ Մարությանը կորցրել է Երևանի քաղաքապետ լինելու իրավական հիմքերն ու բարոյական իրավունքը»:

Կիսվել