Ինչո՞վ է օգտակար բրոկոլին և ինչպե՞ս այն ճիշտ պատրաստել, որպեսզի վիտամինները չվերանան
Ինչո՞վ է օգտակար բրոկոլին և ինչպե՞ս այն ճիշտ պատրաստել, որպեսզի վիտամինները չվերանան
Հայաստանում արդեն աճեցվում է բրոկոլի, ուստի հայտնվել է մեր շուկայում, և պետք է դրանից օգտվել: Այս հրաշագործ կաղամբը լի է վիտամիններով, իսկ վիտամին C-ն 2,5 անգամ գերազանցում է նարնջինը: Այդ գանձը պահպանելու համար հարկավոր է բրոկոլին ճիշտ պատրաստել:
Այն պետք է գցել եռացող աղով ջրի մեջ ու եփել 4-5 րոպեից ոչ ավելին:
Համեղ չէ, գիտեմ: Համ տալու համար խորհուրդ եմ տալիս պատրաստելուց հետո քերել պարմեզան կամ մեր լոռին: Պանրին շատ լավ է սազում: Հատկապես խորհուրդ կտայի մամաներին պատրաստել երեխաների համար: Ընտիր է նաև սննդակարգին հետևողների համար: