Ինչո՞վ է վտանգավոր ցերեկային քունը և ո՞ւմ է այն հակացուցված
Ինչո՞վ է վտանգավոր ցերեկային քունը և ո՞ւմ է այն հակացուցված
Նորմալ կենսագործունեության համար մարդուն անհրաժեշտ է քնել մոտ ութ ժամ։ Կյանքի ժամանակակից տեմպը ենթադրում է բավականին մեծ ակտիվություն, ծանրաբեռնվածություն, աշխատանքային խիտ գրաֆիկ։
Ըստ Shantnews-ի՝ Вести պարբերականի փոխանցմամբ՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հոգնածությունը մարդու մոտ վրա է հասնում գիշերվա ժամը երկուսին և ցերեկվա ժամը երկուսին։ Ոմանք օգտագործում են առիթը, որպեսզի օրվա ընթացքում վերականգնվեն և հանգստանան։
Իսկ արդյո՞ք դա օգտակար է առողջության համար։
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Բելենկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ամենակարևորի մասին» հաղորդման եթերում բացատրել է, թե ում է հակացուցված ցերեկային քունը։
Բժշկի խոսքով՝ ցերեկային օգտակար քունը պետք է լինի ոչ ուշ, քան ժամը 16:00-ին և տևի ոչ ավելի, քան 10-25 րոպե։
Օրինակ՝ ցերեկային քունը վնասակար է այն մարդկանց համար, ովքեր դժվարանում են գիշերը քնել:
Բժիշկն ընդգծել է, որ ցերեկային քունը կարող է մեծացնել տարեցների մոտ դեմենցիայի վտանգը, ինչպես նաև սրտի և անոթային հիվանդությունների առաջացման վտանգը։ Բացի այդ, ցերեկային երկարատև քունը կապված է առողջության համար վտանգավոր հետևանքների՝ հենաշարժողական համակարգի հիվանդությունների ռիսկի հետ։
Ամփոփելով՝ Յուրի Բելենկովը նշել է, որ 60 րոպեից ավելի տևող ցերեկային քունը համարվում է վնասակար։ Գիտական դիտարկումները ցույց են տվել, որ ցերեկային քունը վտանգավոր է 50 տարեկանից բարձր մարդկանց համար։