Մամուլ

Ինչն է եղել Գյումրիում կնոջը սպանելու պատճառը. երեխաներին տեսակցելու հետևանքները

Ինչն է եղել Գյումրիում կնոջը սպանելու պատճառը. երեխաներին տեսակցելու հետևանքները

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Գյումրիում կնոջ սպանությունից: Վեճը սկսվել է երեխաների տեսակցության հարցի շուրջ:

Մայիսի 22-ին, ժամը 22.27-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ դանակահարություն է եղել Գյումրու 58-րդ թաղամասում՝ եկեղեցու մոտ:

Ահազանգով դեպքի վայր մեկնած իրավապհները հայտնաբերել են 42-ամյա Սիրանուշ Մանուկյանի դին: Ավելի ուշ պարզվել էր, որ կնոջը վնասվածքները պատճառել էր նրա ամուսինը։

Դեպքի առթիվ սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

gyumri tun spanutyun

Տղամարդը ձերբակալվել է:

Հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, նախաքննությամբ պարզվում են։ Իսկ ինչն է եղել պատճառը: 

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` տղամարդը իրավապահներին հայտնել է, որ արդեն 2 ամիս է, ինչ կնոջից բաժանված են եւ պարբերաբար ամուսնալուծությունից հետո անհաշտություն են ունեցել:

Այդ օրը եկել է երեխաներին տարել է իր մոտ եւ, ըստ էության, ուշ է բերել տուն, որը դարձել է կրկին վեճի պատճառ, ինչի արդյունքում եղել է դեպքը:

Կիսվել